ՊՍԺ-ն մերժել է Անգլիայի ակումբներից մեկի տրանսֆերային առաջարկը։ Պրեմիեր լիգայի ակումբը, որի անունը չի նշվում, պատրաստ էր 70 միլիոն եվրո վճարել կիսապաշտպան Լի Կանգ Ինի համար, սակայն մերժում է ստացել, հայտնում է լրագրող Ժոզե Կասեուն։
Ըստ ինսայդների, «Նյուքասլ Յունայթեդը» հետաքրքրված է հարավկորեացի ֆուտբոլիստի ծառայություններով, իսկ ակումբի մարզական տնօրենը ֆուտբոլիստի տաղանդի երկրպագու է։ Ըստ Football Insider-ի, «Նյուքասլի» երկրպագուները դիմել են ակումբին՝ խնդրելով ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Փարիզցիները մտադիր չեն բաժանվել հարավկորեացուց։ Ինքը՝ 23-ամյա ֆուտբոլիստը, նույնպես գոհ է իր կարգավիճակից և ցանկություն չունի հեռանալու։
Լի Կանգ Ինը ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ իսպանական «Մալյորկայից»: Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 36 խաղում խփել է հինգ գոլ և նույնքան գոլային փոխանցում կատարել։