Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո սուր քննադատության է ենթարկել Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։
«Նրա կյանքում եկել է մի պահ, երբ կա երկու ճանապարհ՝ Մադրիդի «Ռեալի» ճանապարհը, որը ճիշտ ընտրություն է և կարող է փրկել նրան, բայց 25 տարեկանում կա նաև մեկ այլ ճանապարհ՝ Նեյմարի, Վերատիի ճանապարհը: Այս արտասովոր խաղացողն այլևս գոյություն չունի»,- Ռիոլոյի խոսքերն է մեջբերում է After Foot RMC-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Դրանից հետո մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։ Մբապեի պայմանագիրը ներառում է նաև 1 միլիարդ եվրո հրաժարագին։