Ֆրանսիացի հայտնի լրագրող Դանիել Ռիոլոն 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ազգային թիմի անհաջող ելույթից հետո կտրուկ է արտահայտվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հասցեին։
«Բավական է, Դիդյե։ Մենք այլևս չենք կարող սա հանդուրժել։ Այս ամենը շատ երկար է շարունակվում: Ֆրանսիացիներն այլևս չեն ցանկանում դիտել նման մակարդակի ֆուտբոլ ազգային հավաքականի կատարմամբ, ժամանակն է հեռանալու։ Բոլորը հոգնել են քեզնից»,- Ռիլոյի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2024-ում «Եռագույնները» դուրս մնացին կիսաեզրափակիչից՝ 1։2 հաշվով զիջելով Իսպանիային։ Դեշամը Ֆրանսիայի ազգային հավաքականը գլխավորում է 2012 թվականից։