Աշխարհի առաջին ռակետ, իտալացի թենիսիստ Յանիկ Սիները Ուիմբլդոն 2024-ի երկրորդ շրջանի խաղում հաղթել է հայրենակից Մատեո Բերետտինիին՝ 7:6 (7:3), 7:6 (7:4), 2:6, 7: 6 (7։4)։ Նա 14-րդ հանդիպումն անցկացրեց իր հայրենակիցների դեմ ATP-ի մրցաշարերում և բոլորում հաղթեց։
Սիները դարձավ 3-րդ թենիսիստը , որը հաղթեց իր հայրենակիցներին նրանց դեմ իր առաջին 14 հանդիպումներում։ Նրանից առաջ այս արդյունքի հասել էին ավստրալիացի Բոբ Հյուիթը և արգենտինացի Գիլերմո Վիլասը։
Հիշեցնենք, որ 22-ամյա թենիսիստը դարձավ առաջին իտալացին, ով գլխավորեց ATP-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակը։ Ուիմբլդոնում Սինների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 52-րդ սերբ Միոմիր Կեցմանովիչը: Նշենք, որ անցյալ տարի Սիները հասել է Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ։