«Ռենի» 18-ամյա ֆուտբոլիստը, ում անունը դեռ չի հաղորդվում, բերման է ենթարկվել 51-ամյա կնոջ մահից հետո, որին հարվածել է սկուտեր վարելիս։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 18-ին, մի քանի օր անց կինը մահացել է։
Հաղորդվում է, որ դեպքի պահին սկուտերի վրա ևս մեկ երիտասարդ է եղել։ Երկրորդ ուղևորը անչափահաս է և նույնպես հանդիսանում է «Ռենի» ակադեմիայի սան։
Նշվում է, որ երկու խաղացողների Ալկոհոլի և թմրամիջոցների թեստերը բացասական են եղել։
























































