Ռոբերտո Դե Զերբին դարձավ «Մարսելի» գլխավոր մարզիչը։ Իտալացին երեք տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։
«Թիմի պատմությունն ու հեղինակությունը, նրա երկրպագուների կիրքն ու եռանդը, «Մարսելի» սեփականատերերի կողմից ինձ ցուցաբերած լրջությունն ու ոգևորությունը որոշիչ դեր են խաղացել այս հուզիչ մարտահրավերն ընդունելու իմ որոշման մեջ:
Չեմ համբերում, թե երբ կլինեմ «Վելոդրոմի» պահեստայինների նստարանին որպես թիմի մարզիչ և օգնեմ ակումբին վերադարձնել այն դիրքը, որին արժանի է «Մարսելի»»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում «Մարսելի» մամուլի ծառայությունը։
Իտալացի մասնագետի վերջին աշխատավայրը եղել է «Բրայթոնը», որը նա լքել է մրցաշրջանի վերջում տրանսֆերային քաղաքականության անհամաձայնությունների պատճառով։
Անցած մրցաշրջանում «Մարսելը» 50 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը Լիգա 1-ում։