«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագրի պայմանները։
Այս մասին հայտնում է La Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը պայմանավորվել են 5 տարվա պայմանագրի շուրջ, որով ֆուտբոլիստը տարեկան կստանա 7,5 միլիոն եվրո աշխատավարձ։ Սակայն նեապոլիտանացիները իրենց հերթին չեն ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին։
«Նապոլին» Խվիչային առաջարկում է նոր՝ տրանսֆերի 120 միլիոն եվրոյի փոխհատուցման կետով պայմանագիր։ Ակումբը պատրաստ է 23-ամյա վրացու աշխատավարձը տարեկան 1,5 միլիոն եվրոյից հասցնել 5 միլիոնի։
























































