Ջոնաթան Դեյվիդի համար կպայքարի անգլիական երեք ակումբ։
Լրագրող Բեն Ջեյքոբսի տեղեկություններով՝ «Լիլի» հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտենհեմը»։ «Տոտենհեմը» նրան հետևում է արդեն մեկ տարի, իսկ «Չելսին» կանադացու ծառայություններով հետաքրքրված էր դեռ այն ժամանակ, երբ թիմը մարզում էր Գրեմ Փոթերը։
Ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, կարող է հեռանալ թիմից 25-30 միլիոն եվրոյի դիմաց։
«Չելսին» բանակցություններ է վարում նաև «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Մարկ Գիուի տրանսֆերի համար, որը գնահատվում է 6 միլիոն եվրո։
























































