Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը պատասխանել է լրագրողի այն հարցին, թե որքանով է նպատակահարմար օգտագործել Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին Եվրո-2024-ի խաղերի ողջ ընթացքում:
«Կարո՞ղ եմ ձեզ մի հարց տալ։ Գիտե՞ք, թե Կրիշտիանուն քանի րոպե է խաղացել նախորդ մրցաշրջանում: Դուք նմանատիպ փորձ ունե՞ք։
Ֆուտբոլի պատմության մեջ չկա մեկ այլ խաղացող, որը մասնակցել է վեց Եվրոյի։ Կարևոր է հասկանալ, թե ինչ է խաղացողը բերում: Կրիշտիանուն բերում է փորձ, գոլ խփելու ունակություն: Կրիշտիանուն ազգային թիմում է, քանի որ արժանի է այստեղ լինելուն։ Միայն տեսեք, թե ինչ է նա արել և ինչի է հասել վերջին մրցումներում»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Record-ը։