Ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը կիսվել է «Պարի Սեն Ժերմեն» տեղափոխությունից ունեցած հույզերով։
«Կարծում եմ, որ դեռ լիովին չեմ գիտակցել, թե ինչ է կատարվում, ընդհանրապես, որտեղ եմ ես, ինչ կարգավիճակում եմ։ Հետևաբար, կարծում եմ, որ հույզերի առումով ամենահետաքրքիրն առջևում է: Կյանքի առումով ինձ ինչ-որ բանով զարմացնելը դժվար է, և կարծում եմ, որ ես լիարժեք կզգամ բոլոր էմոցիաները, երբ գնամ մարզումների, երբ ընտելանամ նոր արագություններին, նոր ֆուտբոլին, նոր դեմքերին։ Կարծում եմ, հենց այդ ժամանակ ես կհասկանամ, թե որտեղ եմ գտնվում»,- ասել է Սաֆոնովը Նոբել Առուստամյանի YouTube-ի ալիքում հրապարակված նոր տեսանյութում։
ՊՍԺ-ն հունիսի 14-ին պաշտոնապես հայտարարեց 25-ամյա Մատվեյ Սաֆոնովի տեղափոխության մասին։ Ռուս դարպասապահը ֆրանսիական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականի ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո և ռեկորդային կդառնա «Կրասնոդարի» պատմության մեջ։
Անցած մրցաշրջանում Մատվեյ Սաֆոնովը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցից 11-ում դարպասն անառիկ է պահել։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնությունն ավարտել է երկրորդ տեղում։
























































