«Փյունիկը» ներկայացրել է իր հավանական մրցակիցներին՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Երևանյան թիմն ընդգրկված է 3-րդ զամբյուղի «Seeded» թիմերի շարքում, իսկ որպես մրցակից կարող են բաժին հասնել Բաթումիի «Դինամոն», Մինսկի «Դինամոն», ղազախական «Օրդաբասին» կամ Սան Մարինոյի չեմպիոն «Վիրտուսը»:
Վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ 16:00-ին: