ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մտադիր է այս ամառ ձեռք բերել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիային, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն է։
Խվիչայի գործակալները և ակումբի ներկայացուցիչները հանդիպել են վերջին շաբաթների ընթացքում՝ քննարկելու հնարավոր տեղափոխությունը:
ՊՍԺ-ն առաջարկել է պայմանագիր մինչև 2029 թվականը՝ տարեկան 9 միլիոն աշխատավարձով՝ գումարած բոնուսներ։