Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները Գերմանիայում սկսել են ջղաձգումներ և գլխացավեր զգալ Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիդյե Դեշամի թիմից որոշ խաղացողներ մրսել են։ Ֆուտբոլիստների կոնկրետ անունները չեն նշվում, սակայն նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի գտնվելու վայրում ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնությունը: Ֆրանսիայի հավաքականը մրցաշարում իր ճանապարհորդությունը կսկսի D խմբից, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ավստրիայի, Հոլանդիայի և Լեհաստանի հավաքականները։
Եվրո-2024-ի հանդիպումները կընդունեն 10 քաղաքների 10 մարզադաշտեր։ Մայրցամաքային առաջնությունը կտևի ուղիղ մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Եվրոպայի առաջնության գործող հաղթողը Իտալիայի հավաքականն է։