Իսպանացի թենիսիստ, «Մեծ սաղավարտի» 22-ակի հաղթող, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի առաջիկա «Ուիմբլդոնի» մրցաշարին, որը կանցկացվի հուլիսի 1-ից 14-ը Լոնդոնում (Մեծ Բրիտանիա): Այս մասին հայտարարել է նախկին իսպանացի թենիսիստ, աշխարհի նախկին երրորդ ռակետ և «Ռոլան Գարոս-2013»-ի ֆինալիստ Դավիդ Ֆերերը։
Ֆերերը ավելի վաղ հաստատել էր, որ Ռաֆայել Նադալը և Կառլոս Ալկարասը միասին կխաղան զուգախաղով Փարիզում (Ֆրանսիա) Օլիմպիական խաղերում:
Ռաֆայել Նադալը կրկնակի օլիմպիական չեմպիոն է։ 2008 թվականին Նադալը մենախաղում հաղթել է Օլիմպիական խաղերում, իսկ 2016 թվականին Մարկ Լոպեսի հետ դարձել է չեմպիոն։ 38-ամյա Նադալը կխաղա կարիերայի չորրորդ Օլիմպիական խաղերում։ Նա 22 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։