«Լանսը» հայտարարել է Ուիլ Սթիլին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
Ֆրանսիական ակումբը 31-ամյա բելգիացու հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ֆրենկ Էզին։
2023/24 մրցաշրջանում «Լանսը» Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցրեց 7-րդ տեղը՝ վաստակելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։
Նախկինում Սթիլը մարզել է «Ռեյմսը» և բելգիական «Բերսհոտը»:
























































