Ֆրանսիացի մասնագետ Բրունո Ժենեսիոն դարձել է «Լիլի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
57-ամյա մարզիչը երկու տարվա պայմանագիր է կնքել «Լիլի» հետ։ Նա գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի մասնագետ Պաուլու Ֆոնսեկային, որն այսօր լքել է պաշտոնը։
Բրունո Ժենեսիոյի նախորդ աշխատանքը ֆրանսիական մեկ այլ ակումբում էր՝ «Ռենում», որը նա լքեց 2023 թվականի նոյեմբերին երկուսուկես տարվա աշխատանքից հետո։ Նախկինում մասնագետը գլխավորել է նաև «Լիոնը»։
























































