Ֆրանսիական «Լիլ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայից բաժանվելու մասին։
Նշվում է, որ պորտուգալացի մասնագետի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվել է երկու տարի «Լիլում» աշխատելուց հետո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» համաձայնության է եկել Ֆոնսեկայի հետ Ստեֆանո Պիոլիի հեռանալուց հետո թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու հարցում։ Իտալական ակումբը պատրաստ է 100 միլիոն եվրո հատկացնել ամառային տրանսֆերային պատուհանի համար՝ կապված պորտուգալացի մասնագետի գալու հետ։
Ֆոնսեկան ֆրանսիական «Լիլը» գլխավորում է 2022 թվականի ամռանից։
























































