«Յուվենտուսի» նախկին հարձակվող Սեբաստիան Ջովինկիոն խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական: Այս պահին հարձակվողը հանդես է գալիս «Ալ-Հիլալի» կազմում:
«Ցանկություն կա: Ցանկանում եմ վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական:
Ազգային հավաքական վերադառնալու միակ ճանապարհը կրկին Իտալիայում խաղալն է, և եթե ես կարողանամ ապացուցել այստեղ, որ դեռ լավ մարզավիճակում եմ, կարող եմ վերադառնալ ազգային հավաքական»,- մեջբերում է իտալացուն Football-italia-ն: