«Ալ-Հիլալի» կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկիոն կարող է վերադառնալ Եվրոպա: Այդ մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
34-ամյա խաղացողին հավակնում է հունական ՊԱՕԿ-ը: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Բենևենտոն»։