«Ռեալը» Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին խաղակեսում ոչ մի հարված չի կատարել մրցակցի դարպասին:
Առաջին կեսն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Opta Sports տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ սա Չեմպիոնների լիգայի եզրափակչում առաջին նման դեպքն է 2019 թվականից ի վեր, երբ «Տոտենհեմը» «Լիվերպուլի» հետ խաղի առաջին կեսում ոչ մի հարված չէր կատարել դարպասին: