«Ֆեներբահչեն» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինյուի նշանակման մասին լուրերի ֆոնին պաշտոնապես հաստատել է մասնագետի հետ բանակցությունները։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով ակումբի հայտարարությանը։
«Բանակցություններ են սկսվել Ժոզե Մոուրինյուի հետ գլխավոր մարզչի պաշտոնի համար»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այս պահին պորտուգալացի մասնագետը պաշտոնապես ոչ մի ակումբի գլխավոր մարզիչ չէ։ Նրա աշխատանքի վերջին վայրը «Ռոման» էր։
























































