Չեմպիոնների լիգայի եզրափակչում այսօր կհանդիպեն Դորտմունդի «Բորուսիան» և Մադրիդի «Ռեալը»: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Արդեն հայտնի է, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգան թիմերը.
«Ռեալի» մեկնարկային կազմը՝Կուրտուա, Կարվախալ, Ռուդիգեր, Նաչո, Մենդի, Վալվերդե, Կամավինգա, Կրոս, Բելինգհեմ, Ռոդրիգո, Վինիսիուս Ժունիոր:
«Բորուսիա Դ»՝ Կոբել, Շլոտերբեկ, Սանչո, Ֆյուլկրուգ, Հումելս, Բրանդտ, Զաբիցեր, Մատսեն, Ջան, Ռյուրսոն, Ադեյեմի:
Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախոր տարվա եզրափակչում 1։0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»։
Մադրիդյան թիմը 14 անգամ է տիրացել ՉԼ գավաթին: Դորտմունդի «Բորուսիան»՝ 1: