Դանի Կարվախալն ասում է, որ Մադրիդի «Ռեալը» վախ է առաջացնում Չեմպիոնների լիգայի իրենց մրցակիցների մոտ։
«Չեմպիոնների լիգայում այդքան շատ տիտղոսներ նվաճելը գլուխդ պտտեցնում է, բայց դա ցույց է տալիս, որ խաղալով այս մրցաշարում, մենք վախ ենք ներշնչում մեր մրցակիցներին»,- ասել է իսպանացին։
Հունիսի 1-ին Մադրիդի «Ռեալը» «Ուեմբլիում» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։