Կառլո Անչելոտին խոսել է Տոնի Կրոսի կարիերայի մասին։
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի համար վերջինը կլինի ակումբային մակարդակով։
«Սա Կրոսի վերջին խաղն է: Հուսով եմ՝ նա կարող է ավարտել կարիերան՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում։ Անհատապես նա արժանի է դրան:
Նա մտավ «Ռեալի» պատմության մեջ։ Նրա ներդրումը չի փոխվի հերթական Չեմպիոնների լիգայի արդյունքներով։ Նա արդեն մտել է պատմության մեջ։ Եվս մեկ հաղթանակ [այս մրցաշարում] ֆանտաստիկ կլիներ: Նա արդեն մտել է ֆուտբոլի պատմության մեջ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։
Մադրիդյան ակումբը հունիսի 1-ին Ուեմբլիում կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
























































