«ԼԱ Գելաքսիի» և ԱՄՆ-ի հավաքականի նախկին հարձակվող Ալեկո Իսկանդարյանը լուսանկարվել է հայկական «Նոա» ակումբի շարֆով:
Լուսանկարը ֆեսյբուքի իր էջում հրապարակել է «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն ու գրել.
«ԱՄՆ-ի ՄԼՍ լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը և իմ լավ ընկեր Ալեկո Իսկանդարյանը ևս «Նոա»-ի աջակիցների թվում է»:

Հայազգի ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Տորոնտո», «Ռեալ Սոլթ Լեյք», «Չիվաս» ակումբներում: Կարիերան ավարտել է 27 տարեկանում՝ առողջության հետ կապված խնդիրների պատճառով: