«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն գնահատել է մրցաշրջանը․ թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն և ոչ մի պարտություն չկրեց այս մրցաշրջանում։
«Այս օրերը դեռ երկար կհիշենք։ Այս գավաթը նվաճելը հատուկ իրադարձություն է բոլորի համար: Հաղթանակը լիովին արժանի է։ Եվ մենք առաջնությունն ավարտեցինք առանց պարտության. դա էր մեր նպատակը այս խաղից առաջ։ Ես հպարտ եմ թիմով, ուրախ եմ։
Մենք կարող ենք հպարտանալ ձեռք բերածով, մեր խաղով: 90 միավոր, ոչ մի պարտություն՝ մեզ մի քիչ ավելի շատ ժամանակ կպահանջվի ամեն ինչ ամբողջությամբ հասկանալու համար։ Ուզում եմ, որ ֆուտբոլիստները վայելեն այս պահը, նրանք արժանի են դրան։ Հսկայական ջանքեր են գործադրվել։
Ամառվանից, երբ առաջին խաղն անցկացրինք «Լայպցիգի» հետ, մինչև այսօր ֆուտբոլիստները միշտ լավ պատրաստված են եղել, կենտրոնացած են առաջադրանքի վրա և ոչ մի վատ խաղ չեն անցկացրել։ Սա առաջին անգամ է տեղի ունեցել Բունդեսլիգայում։ Մեր թիմի անունը ոսկե տառերով կգրվի լիգայի պատմության մեջ»,- մեջբերում է մասնագետին Bild-ը։
«Բայերը» այս մրցաշրջանում կարող է ևս 2 տիտղոս նվաճել. մայիսի 22-ին թիմը Եվրոպայի լիգայի եզրափակչում կհանդիպի «Ատալանտային», իսկ դրանից 3 օր անց Գերմանիայի գավաթի եզրափակչում կխաղա «Կայզերսլաուտերնի» հետ։