«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի «Լոս Անջելեսում», հայտնում է MLS-ը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆրանսիացին պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Մայիսի 13-ին Ժիրուն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Միլանից»։
Այս մրցաշրջանում հարձակվողը «Միլանի» կազմում անցկացրել է 45 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել 16 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։