ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է 2023/2024 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մրցավարների նշանակումները։
Դորտմունդի «Բորուսիա»-«Ռեալ» մրցաշարի վճռորոշ խաղը կսպասարկի մրցավարական թիմը՝ սլովենացի Սլավկո Վինչիչի գլխավորությամբ։
Մադրիդի «Ռեալն» (Իսպանիա) և Դորտմունդի «Բորուսիան» (Գերմանիա) կխաղան ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչում։
Մրցաշարի վճռորոշ հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում (Մեծ Բրիտանիա): Հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։