Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը կերկարաձգի պայմանագիրն իսպանական ակումբի հետ մինչև 2029 թվականը, հայտնում է Relevo առցանց հրատարակությունը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը նախնական համաձայնության են եկել դեռ մարտին, սակայն դարպասապահն ու Մադրիդի «Ռեալը» դեռ պետք է քննարկեն վերջնական մանրամասները։ Ուկրաինացու գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt հեղինակավոր ինտերնետային պորտալը Լունինի շուկայական արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Անդրեյն անցկացրել է 30 հանդիպում, որից 12-ում դարպասն անառիկ է պահել, իսկ մնացածում բաց է թողել 28 գոլ։ Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։
Ավելի վաղ իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ուկրաինացին ներկայացնում էր «Զորյան» և «Դնեպրը»: Դարպասապահը վարձավճարով հանդես է եկել նաև «Լեգանեսում», «Ռեալ Վալյադոլիդում» և «Ռեալ Օվիեդոյում»: