«Բոլոնիան» 2023/24 մրցաշրջանում արդեն երաշխավորել է տեղն Իտալիայի առաջնության լավագույն 5-յակում։
Տյագու Մոտայի սաները կմասնակցեն Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը և 1964 թվականից ի վեր առաջին անգամ կմասնակցեն եվրագավաթների գլխավոր մրցաշարում։
2024/25 մրցաշրջանում Ա Սերիայից առնվազն հինգ թիմ կմասնակցի Չեմպիոնների լիգային՝ ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակի լավագույն երկու լիգաների ցանկում հայտնվելու շնորհիվ։
Սա Չեմպիոնների լիգայի ձևաչափի նորամուծություններից մեկն է, որը հաջորդ մրցաշրջանից նախատեսում է հիմնական մրցաշարի մասնակիցների թվի ավելացում 32-ից մինչև 36 ակումբ՝ առանց խմբերի բաժանման։