Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է մնալ մադրիդյան ակումբում։
Սոցցանցերում լրագրող Խոսե Լուիս Սանչեսի տեղեկություններով՝ խորվաթ խաղացողը համաձայն է աշխատավարձի կրճատման: Սակայն նրա հետագա ճակատագիրը կախված է Տոնի Կրոսի ապագայից. եթե գերմանացին մնա, ապա Լուկան կհեռանա ակումբից, իսկ եթե Տոնին հեռանա, ապա Մոդրիչը մնալու հնարավորություն կունենա։
Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 8 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Կրոսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։