Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ հաղթեց «Սելտային»՝ 1:0։
Միակ գոլը 84-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը։
«Ատլետիկոն» (70 միավոր) զբաղեցնում է Լա լիգայի չորրորդ հորիզոնականը։ Դիեգո Սիմեոնեի թիմը կրճատել է երկրորդ տեղը զբաղեցրած «Բարսելոնայից» տարբերությունը մինչև երեք միավոր, սակայն կատալոնացիները մեկ խաղ պակաս ունեն:
«Սելտան» 34)մրցաշարային աղյուսակում 16-րդն է:
























































