ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արձագանքել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտին փարիզյան ակումբից հեռանալու մասին հայտարարությանը։
«Ես կարող եմ միայն լավ բաներ ասել Մբապեի և նրա եղբոր մասին։ Ես հասկանում եմ նրա որոշումը։ Նա յոթ տարի է անցկացրել այստեղ, նա ակումբի լեգենդն է։ Մբապեն ամեն ինչ տվել է ՊՍԺ-ին։ Նա դեռ չի ասել, թե ուր է գնալու, բայց կարծում եմ՝ ակնհայտ է։ Մեծ պատիվ էր նրա հետ աշխատելը։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ ՊՍԺ-ն պետք է շարունակի առաջընթացը»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ 25-ամյա հարձակվողը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ «Մոնակոյից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 306 հանդիպման, որոնցում դարձել է 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մբապեն կմիանա «Ռեալին»:
























































