Ֆրանսիայի երկրորդ լիգայի՝ Լիգա 2-ի 33-րդ տուրի խաղում «Օսերը» ոչ-ոքի խաղաց «Ամյենի» հետ (0:0):
Բուրգունդիայի թիմը մինչ մրցաշրջանի ավարտը երաշխավորեց չեմպիոնությունը և դուրս եկավ Լիգա 1:
Թիմն այս պահին ունի 71 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Անժերը»՝ 67 միավոր։ «Օսերը» վերադարձել է ֆրանսիական ֆուտբոլի էլիտա։ Երկրորդ ուղեգրի հաղթողը կորոշվի վերջին տուրում։
«Օսերը» 2022/23 մրցաշրջանում դուրս էր մնացել Լիգա 1-ից՝ զբաղեցնելով 17-րդ տեղը։ Այսպիսով, թիմը մեկ տարի անց վերադարձավ Լիգա 1։