«Մարսելի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը բացատրել է, թե ինչու է մերժել Սաուդյան Արաբիայի ակումբների առաջարկները։
«Ես կարող էի շատ փող աշխատել Սաուդյան Արաբիայում, ինչպես Սադիո Մանեն, Կարիմ Բենզեման կամ մյուսները։ Ես հնարավորություն ունեի։ Առաջարկ եղել է։ Ինչպես ամեն ամառ, ես գնահատեցի իրավիճակը հորս հետ և ինքս ինձ ասացի. «Ոչ, դա ինձ պետք չէ»:
Իհարկե, այս գումարները գայթակղիչ են՝ Սաուդյան Արաբիայից կամ որեւէ այլ տեղից։ Բայց ամենից առաջ ֆուտբոլն այն է, ինչ կա իմ սրտում, և ես չեմ ուզում զղջալ: Ես կնախընտրեի ընդունել մարտահրավեր, թեկուզ ռիսկային, որպեսզի կարողանայի բարձր մակարդակով ֆուտբոլ խաղալ»,- Օբամեյանգի խոսքն է մեջբերել AS-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:
























































