ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին, ով գլխավորում է Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA), խոսել է Սուպերլիգայի ստեղծման մասին։
«Ես հարցրեցի Լապորտային, թե երբ են նրանք պատրաստվում հրաժարվել Սուպերլիգա ստեղծելու այդ անիմաստ գաղափարից։
Ինձ համար Սուպերլիգա չկա։ Չեմպիոնների լիգան աշխարհի լավագույն ակումբային մրցաշարն է։
Նրանք մասնակցում են դրան, մենք հանդիպեցինք քառորդ եզրափակիչում։ Հուսով եմ, որ նրանք շուտով կդադարեցնեն դա, քանի որ դա անիմաստ նախաձեռնություն է: Ես միշտ ասել եմ, որ նրանք կարող են վերադառնալ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
























































