«Պարի Սեն Ժերմենը» չի փոխել առաջիկա ամռանը «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալին ձեռք բերելու մտադրությունները և պատրաստ է նրա համար վճարել 200 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Parisien պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ Յամալը ֆրանսիական գրանդի առաջնահերթ նպատակների ցանկում է գալիք տրանսֆերային պատուհանի համար։ ՊՍԺ-ն Յամալին տեսնում է որպես հարձակվող Կիլիան Մբապեին փոխարինողի, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Հիշեցնենք, որ Յամալը «Բարսելոնայի» սան է։
























































