Հայաստանը ներկայացնող Ամելիա Մաթևոսյանը Դուբայում կայացած գեղարվեստական մարմնամարզության «Pirouette Challenge Сup 2024» միջազգային մրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը։
Ամելիա Մաթևոսյանը հանդես է եկել «A» անվանակարգում։ Նա 2 համարների արդյունքով վաստակել է 36,35 միավոր, որն ամենաբարձր ցուցանիշն է եղել իր մրցակցային խմբում: Նշենք, որ Մաթևոսյանը ներկայացնում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիան։
Իսկ Նիցայում կայացած գեղարվեստական մարմնամարզության «GR VERY NICE» մրցաշարում երկու ոսկե մեդալ է նվաճել Աննա Բադալյանը, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Աննան հաղթել է բազմամարտ և օղակ վարժություններում։