«Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերը վերհիշել է Արգենտինայի հավաքականի հաղթանակը 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։
Հիշեցնենք, որ եզրափակիչում արգենտինացիները հաղթել էին Ֆրանսիայի հավաքականին՝ ավելի դիպուկ լինելով 11 մետրանոց հարվածաշարում։
«Չեմ կարծում, որ խաղից հետո առաջին րոպեներին մենք հասկացանք, թե ինչ է տեղի ունեցել։
Սա առաջին անգամն էր, որ տեսնում էի հորս արտասվելիս։ Եվ նա փափկասիրտ մարդ չէ։ Հավատացած եմ, որ այս պահը երբեք չեմ մոռանա»,- իր կայքում Մակ Ալիստերի խոսքերն է մեջբերում լրագրող Դեյվ Օկկոպը։