Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը մեկնաբանել է Արգենտինայի հավաքականում առանց գոլերի ընդհատված շարքը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը Մարտինեսը 17 խաղում առաջին անգամ գոլ հեղինակեց ազգային հավաքականի կազմում՝ գրավելով Կոստա Ռիկայի դարպասը ընկերական խաղում (3:1):
«Ես փորձում էի ուշադրություն չդարձնել դրա վրա, բայց, այնուամենայնիվ, մտերիմների հետ զրույցներում այս թեման բարձրացվում էր: Բարեբախտաբար, ամեն ինչ ավարտված է»,- Մարտինեսի խոսքը մեջբերում է լրագրող Գաստոն Էդուլը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):