Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլիստ է, որը միշտ մոտիվացված է: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա միշտ օրինակ է եղել։ Նա օրինակ է թե՛ թիմակիցների, թե՛ հակառակորդների համար։ Ռոնալդուն խաղում է այնպես, կարծես 20 տարով երիտասարդ լինի»,- Մարտինեսի խոսքն է մեջբերել Noticias ao Minuto-ն։
39-ամյա Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Եվրոպայի առաջնությունում Պորտուգալիան կխաղա Թուրքիայի, Չեխիայի և փլեյ-օֆֆ C-ի Վրաստան-Հունաստան զույգի հաղթողի հետ: