Գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է այն լուրերը, թե «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։
Մարտի 19-ին հաղորդվում էր, որ 23-ամյա խաղացողով հետաքրքրված է «Ժիրոնան»։
«Ես չգիտեմ, թե որքանով է այս ամենը իրական, բայց վստահաբար կարող եմ ասել, որ Իսպանիայում այդ մասին ոչ ոք չգիտի։ Ես կարդացել եմ «Ժիրոնայի մասին», բայց դա ճիշտ չէ: Նա այնտեղ պետք չէ, հիմնական կազմում խաղում են Սպերցյանից ուժեղ խաղացողներ։ Ինչու՞ նրան ուղարկել մի տեղ, որտեղ նա չի խաղա: Եթե տեղափոխվել եվրոպական ակումբ, ապա միայն խաղաժամանակի երաշխիքով»,- Սելյուկի խոսքն է մեջբերել РБ Спорт-ը։