19.10.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

    🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

    Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

    📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

    Ինչ վիճակում է խաղադաշտից պատգարակով հեռացված Էմիլիանո Մարտինեսը

    🎥 Չեղարկված գոլ, վրիպած 11-մետրանոց և լարված վերջնամաս․ Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ատալանտային

    🎥 ՀՊԼ․ Նոայի առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում

    🎥 ԱՊԼ․ Արսենալը Մադուեկեի գոլի շնորհիվ հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

        Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

        🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

        🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

        Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

          Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

          🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

          🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

            🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

            Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

            📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

            Ինչ վիճակում է խաղադաշտից պատգարակով հեռացված Էմիլիանո Մարտինեսը

            🎥 Չեղարկված գոլ, վրիպած 11-մետրանոց և լարված վերջնամաս․ Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ատալանտային

            🎥 ՀՊԼ․ Նոայի առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում

            🎥 ԱՊԼ․ Արսենալը Մադուեկեի գոլի շնորհիվ հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սարգիս Բեգոյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել

                Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը նվաճեցին արծաթե մեդալներ, Սամվել Տերտերյանը կպայքարի բրոնզի համար

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը 50 վայրկյանում ջախջախեց լեհ մրցակցին ու կիսաեզրափակիչում է

                🎥 Ըմբշամարտի Մ-23 ԱԱ. Սամվել Տերտերյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                🎥 Ոսկե մեդալի ակնկալիքով. Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում են

                Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը. հայտնի է պատճառը և հավաքականի ամբողջական կազմը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը

                  Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

                  🎥 Ողբերգություն Մեքսիկայում. 75-ամյա մրցավարը մահացել է ռեստլինգի շոուի ժամանակ կիրառված արգելված հնարքից հետո

                  🎥📷 World Challenge Cup. Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մեզ օդի պես պետք են նման հանդիպումներ. Հայաստանի հավաքականի հավանական մեկնարկային կազմը Չեխիայի հետ խաղում՝ ըստ Armsport-ի

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Թոփ, Հայաստան, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  25.03.24 / 20:46
                  0

                  Կոսովոյի ընտրանուն տանը զիջելուց հետո Ալեքսանդր Պետրակովի թիմը մարտի 25-ին մեկնեց Պրահա՝ մասնակցելու Չեխիայի հավաքականի ընկերական մյուս հանդիպմանը։ Սովորաբար, երբ մի քանի օրվա միջակայքում տեղի է ունենում ընկերական 2 հանդիպում, բարդ է կանխատեսել՝ ինչ տեսք կունենա թիմի մեկնարկային կազմը։ Կոսովոյի ընտրանին իր կազմով անհամեմատ զիջում է Չեխիային։ Առաջին հայացքից նպատակահարմար էր ուժեղագույն կազմով սեփական երկրպագուների աչքի առաջ հասնել առավելագույն արդյունքի։ Մյուս կողմից, Չեխիայի պես հավաքականի դեմ փորձարկումներ անելը արկածախնդրություն կարելի է համարել։ Ինչևէ, փորձենք հասկանալ՝ ի՞նչ տարբերակներ ունի Ալեքսանդր Պետրակովը առաջիկա ընկերական խաղում։

                   

                  5 պաշտպանով սխեմա

                  Կոսովոյի հետ մրցավեճում ուկրաինացի մասնագետը դաշտ էր դուրս բերել 3 կենտրոնական պաշտպանով սխեմա։ Մի քանի անգամ Պետրակովն ասել էր, որ «լավ կյանքից չէ», որ խաղում է 3 կենտրոնականով, քանի որ այն ավելի պաշտպանողական է և զրկում է թիմին գնդակը կենտրոնում տնօրինելու և դիրքային գրոհներին ապավինելու հնարավորությունից։

                  Ենթադրում եմ, որ Պետրակովը կանի որոշակի վերադասավորումներ։ Պաշտպանությունում պետք է որ խաղաժամանակ ստանար Էդգար Գրիգորյանը, սակայն եզրային պաշտպանը վիզայի հետ կապված խնդրի պատճառով չի մեկնել Չեխիա։ Դա կարող է նշանակել, որ Ժիրայր Մարգարյանը նորից դուրս կգա մեկնարկային կազմում։ Կա նաև թույլ հավանականություն, որ ձախից կխաղա Կամո Հովհաննիսյանը, որն այդ դիրքում խաղալու փորձ ունի, իսկ աջից խաղալու հնարավորություն կստանա Դավիդ Դավիդյանը։ Պաշտպանության կենտրոնն էլ կարող է կրել որոշակի փոփոխություններ։ Երևի թե հանգստանալու հնարավորություն կստանա եռյակից մեկը, և դաշտ դուրս կգա Ստյոպա Մկրտչյանը։

                  Միջին և աջևի գծում փոփոխությունները ևս կարող են լինել բազմաթիվ։ Կոսովոյի հետ խաղում նորից չփայլեց Հովհաննես Հարությունյանը։ «Փյունիկի» առաջատարը փորձում էր դաշտում գտնել ազատ թիմակիցներ, կատարել սրող փոխանցումներ, սակայն ակումբային մակարդակի ֆուտբոլ ցուցադրել նրա մոտ չէր ստացվում։ Սպերցյանը դիմում էր հեռահար հարվածների, բայց փորձերը հիմնականում հաջող չէին։ Ակնհայտ է, որ Պետրակովն ունի հենակետային կիսապաշտպանի սուր կարիք, իսկ Հարությունյանն ու Սպերցյանը ոչ մի պարագայում «6» համար չեն։ Իսկ այլընտրանք մեր մարզիչն այս պահին չունի։ Ավելի ճիշտ՝ կա մի տարբերակ, բայց դա այս սխեմայով չի աշխատի (այդ մասին՝ ստորև)։

                  Մրցակցի դարպասի մոտ նորից կանգնած կլինի Լուկաս Սելարայանը, որը ցանկացած պահի իր ոչ ստանդարտ որոշումներով կարող է սրել խաղն առջևի գծում։ Մյուս երկու տարբերակները կարող են փոխվել տարբեր կերպ։ Առաջին խաղում ժամանակ ստացավ Վահան Բիչախչյանը, այս անգամ էլ, գուցե, խաղա Արթուր Միրանյանը, որը նման սխեմայով խաղում շատ օգուտ կտա։

                  4 պաշտպանով սխեմա

                  Գործնականում, Ալեքսանդր Պետրակովը կորցնելու բան չունի։ Փորձը ցույց է տվել, որ մեր հավաքականն անհամեմատ ավելի լավ է խաղացել, երբ իրենից ակնկալիքները շատ քիչ են եղել։ Հիշենք հենց նույն Չեխիայի հետ 11 տարվա վաղեմության պատմական հանդիպումը, երբ մենք հաղթեցինք մրցակցին 2-1 հաշվով։ Վերևում արդեն նշել էինք պաշտպանության հնարավոր վերադասավորումների մասին։ 4 պաշտպանով դասավորության ժամանակ էլ կարող է Ստյոպա Մկրտչյանը դուրս գալ խաղադաշտ ու զույգ կազմել Հարոյանի հետ։ Խնդիրը պարզապես նշածս երկու պաշտպանների՝ նվազ կտրուկությունն է, մինչդեռ Գեորգի Հարությունյանն ունի նման որակներ։ Եզրային պաշտպանների պարագայում էլ է նույն պատկերը։ Բայց եթե Պետրակովը նախըտրի խաղալ 4 պաշտպանով, Մարգարյանի խաղային որակներն անհամեմատ ավելի բարձր կլինեն, քանի որ «Ուրարտուն» այս պահին հենց 4 պաշտպանով էլ խաղում է։

                  Միջին գծում Պետրակովը կարող է գնալ խորամանկության ու «ավելացնել» հենակետայինի։ Հարությունյանն ու Սպերցյանը պետք է խաղան անկախ ամեն ինչից, որովհետև չկա նրանց այլընտրանք։ Բայց նրանց թիկունքում հնարավորություն ունի հայտնվելու Անդրե Չալըշըրը, որը, ինչպես նշել էինք, «Բրոմապոյկարնայում» վերջերս խաղացել է հենակետայինի դիրքում։ Եթե հավաքականում էլ Չալըշըրը խաղա միջին օղակում, դա հնարավորություն կտա Սպերցյան-Հարությունյան զույգից մեկին պարբերաբար «հանել» վերև և ազատ ստեղծագործելու հնարավորություն տալ։ Էլ չենք խոսում, որ Չալըշըրը կարող է «կեղծ հենակետայինի» պարտականություն կատարել ու պաշտպանության ժամանակ «իջնել» իրեն ավելի բնորոշ՝ կենտրոնական պաշտպանի դիրք։ Այդ դեպքում արդեն կպաշտպանվենք 5 պաշտպանով։

                  Առջևի գծում գրոհները 4 պաշտպանով խաղով կզարգանան մի փոքր այլ կերպ։ Այս պարագայում մենք կունենանք վառ արտահայտված եզրային հարձակվողներ։ Լուկասի՝ խաղադաշտում հայտնվելը կասկած չի հարուցում, իսկ մյուս երկու ֆուտբոլիստները կարող են փոխվել։ 4-2-3-1 սխեմայով կրակագծում լավ կնայվի Հրանտ-Լեոն Ռանոսը։ Հակադարձ եզրում շանս ստանալուն արժանի է Էդգար Սևիկյանը, որը Կոսովոյի հետ խաղում վատ չմտավ փոխարինման։

                  Կարելի է է՛լ ավելի հարձակողական տարբերակ էլ մտածել։ Այդ դեպքում Լուկասը պետք է փակի «10» համարի դիրքը, իսկ եզրում նրա փոխարեն դաշտ դուրս կգա ցանկացած այլ ֆուտբոլիստ՝ Նարեկ Գրիգորյան, Արթուր Սերոբյան, Վահան Բիչախչյան, Բալեկյան…ընտրեք՝ ձեր ցանկությամբ։

                  Անկախ հանդիպման ելքից, պետք է հասկանալ, որ այն ընկերական բնույթ է կրում։ Թեպետ Ալեքսանդր Պետրակովը պնդում է, որ հավաքականը փորձադաշտ չէ և այն տեղը չէ, որտեղ կարելի է փորձարկել նոր ֆուտբոլիստների, սակայն հենց ընկերական հանդիպումներում է հնարավոր դառնում տեսնել երիտասարդ խաղացողների կարողությունները կամ փորձառու խաղացողների ուժերը նոր դիրքերում։ Ենթադրվում է, որ Չեխիայի հետ խաղում մենք նման փորձարկումներ կտեսնենք։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #հովհաննես-հարությունյան#վարազդատ-հարոյանԱլեքսանդր Պետրակովէդուարդ սպերցյանլուկաս-սելարայանօգնեն-չանչարևիչ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածու

                  15.10.26

                  Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է. հայտնի են մանրամասները

                  14.10.26

                  Ասիայի ՉԼ․ Ալ-Ահլին հաղթանակ տոնեց, Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

                  12.10.26

                  🎥 Հայկական յուրահատուկ ներկայություն․ Սաուդյան լիգան անդրադարձել է Սպերցյանին

                  12.10.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Ռեալը ջախջախեց Սևիլիային, Մբապեն՝ դուբլի հեղինակ

                  01:05 / 19.10.26

                  🎥 Սառը ցնցուղ Թուրինում․ Գատուզոյի Լացիոն հյուրընկալվելիս ջախջախեց Յուվենտուսին

                  00:40 / 19.10.26

                  Ռեալի լեգենդների վերամիավորո՞ւմ․ Ռամոսը կարող է վերադառնալ Մադրիդ և միանալ Կարվախալին

                  23:45 / 18.10.26

                  📷 Սպարտակի մարզադաշտում բացվել է Նիկիտա Սիմոնյանի հուշարձանը

                  23:10 / 18.10.26

                  Ինչ վիճակում է խաղադաշտից պատգարակով հեռացված Էմիլիանո Մարտինեսը

                  22:40 / 18.10.26

                  🎥 Չեղարկված գոլ, վրիպած 11-մետրանոց և լարված վերջնամաս․ Միլանը գոլառատ խաղում հաղթեց Ատալանտային

                  22:12 / 18.10.26

                  🎥 ՀՊԼ․ Նոայի առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում

                  22:02 / 18.10.26

                  🎥 ԱՊԼ․ Արսենալը Մադուեկեի գոլի շնորհիվ հաղթեց Նոթինգհեմ Ֆորեսթին

                  21:33 / 18.10.26

                  🎥 7 գոլ, 4 նշանակված 11-մետրանոց և հանգուցալուծում վերջին վայրկյաններին․ Փարիզը թրիլերային խաղում հաղթեց Ռենին

                  21:27 / 18.10.26

                  Կրկնակի հարված Բարսելոնային ՊՍԺ-ի և Ռեալի դեմ խաղերից առաջ. ինչ է հայտնի

                  21:10 / 18.10.26

                  Օլիմպիակոսը Թիկնիզյանի մասնակցությամբ հաղթեց ու ամրապնդվեց 2-րդ տեղում

                  20:42 / 18.10.26

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  20:30 / 18.10.26

                  Արտյոմ Բանդիկյանը վերադարձել է ընդհանուր խումբ․ ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

                  20:00 / 18.10.26

                  🎥 ԱՊԼ. ՄՅՈւ-ն ոչ-ոքի խաղաց Լիդսի հետ՝ երկարաձգելով առանց հաղթանակների շարքը, այլ արդյունքներ

                  19:06 / 18.10.26

                  🎥 ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ

                  18:54 / 18.10.26

                  Քոնուր․ Բարսելոնան բանակցություններ է սկսել նոր պաշտպանի ձեռքբերման շուրջ

                  17:17 / 18.10.26

                  Ծանրամարտի երիտասարդական ԵԱ. Էմմա Պողոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                  16:48 / 18.10.26

                  Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նա նվաճեր․ Թիկնիզյան

                  16:15 / 18.10.26

                  Նա արժանի է խաղալու, և ես չեմ կատակում, բայց ես չեմ կարող նրանց երկուսին միաժամանակ խաղադաշտ դուրս բերել․ Մոուրինյու

                  15:18 / 18.10.26

                  Բետիսի դեմ խաղից հետո Բարսելոնան չի կարողացել վերադառնալ Կատալոնիա. հայտնի են մանրամասները

                  14:14 / 18.10.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Միայն երկու ակումբ դեռ միավոր չի վաստակել թոփ լիգաներում․ Թվեր և փաստեր

                  23:41 / 12,10,26

                  Կարդալ ավելին

                  Այսօր լեգենդար Նիկիտա Սիմոնյանը կդառնար 100 տարեկան

                  21:18 / 12,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Հայաստան

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Կարդալ ավելին

                  Վինիսիուսն ու Ֆոնսեկան կրկին բաժանվել են

                  22:15 / 11.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.