Եվրոպական թոփ-ակումբները հետևում են Ժոաո Նևեշին։
Ձմռանը հաղորդվում էր, որ 19-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչպես հայտնում է O Jogo-ն, խաղացողին ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և «Բավարիան»: Նշվում է, որ պորտուգալացի Լուիշ Կամպուշը, որը զբաղեցնում է փարիզյան ակումբի մարզական խորհրդականի պաշտոնը, տեղեկություններ է հավաքել կիսապաշտպանի մասին և դրական կարծիք կազմել։
Այս ակումբներից ոչ մեկը դեռ կոնկրետ քայլեր չի արել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Նշվում է, որ ֆուտբոլիստի պայմանագրում նշված է 120 միլիոն եվրոյի հրաժարագնի կետ: «Բենֆիկան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ու փոխհատուցման չափը հասցնել 150 միլիոն եվրոյի։
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նևեշը անցկացրել է 26 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































