Հայաստան-Կոսովո հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Իրակլի Կվիրիկաշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Չիգոգիձեն և Իրակլի Կակաբաձեն: Չորրորդ պաշտոնյան կլինի Զավեն Հովհաննիսյանը:
Հայաստան-Կոսովո հանդիպումը կկայանա մարտի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 20։00-ին։
























































