Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանա մասնակցել իր ազգային հավաքականի՝ մարտ ամսին Սալվադորի և Կոստա Ռիկայի հետ ընկերական խաղերին։ Այս մասին հայտնում է TyC Sports-ի լրագրող Գաստոն Էդուլը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մեսսին այժմ ապաքինվում է մկանային վնասվածքից, որը ստացել էր «Ինտեր Մայամիում» խաղալու ժամանակ։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը մարտի 22-ին հանդիպում կանցկացնի Սալվադորի հետ, իսկ մարտի 26-ին կհանդիպի Կոստա Ռիկայի հետ։ Երկու խաղերն էլ տեղի կունենան ԱՄՆ-ում։
Մեսսին չմասնակցեց ՄԼՍ-ի հանդիպմանը, որտեղ «Ինտեր Մայամին» խաղում էր «Դի Սի Յունայթեդի» հետ (1:3): Ավելի վաղ ամերիկյան թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտնել էր, որ հարձակվողն այս հանդիպմանը չի մասնակցի մկանային լարվածության պատճառով։