Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում ընդունել էր «Սարդարապատին»։ Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 1-1 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, սակայն 71-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղալու համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց բանակայինների դարպասապահ Հայկ Ղազարյանը։
Իսկական դրաման ծավալվեց մրցավարի կողմից ավելացված ժամանակում: Նախ 90+5-րդ րոպեին տուգանայինի խաղարկման արդյունքում հյուրերը գրավեցին սեփական դարպասը՝ առաջ մղելով ԲԿՄԱ-ին: Այնուամենայնիվ, «Սարդարապատին» հաջողվեց փրկել խաղը. 90+8-րդ րոպեին Լևոն Վարդանյանը խփեց պատասխան գոլը՝ վերականգնելով հավասարությունը և ձևակերպելով հանդիպման վերջնական արդյունքը։
Այս ոչ-ոքիից հետո ԲԿՄԱ-ն վաստակած միավորների քանակը հասցրեց 8-ի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Սարդարապատը» 9 խաղից հետո ունի 12 միավոր և գտնվում է 5-րդ տեղում։
Հանդիպման տեսագրությունը․
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































