«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան դարձել է համաշխարհային ֆուտբոլում բացառիկ ցուցանիշի հեղինակ: 33-ամյա ճապոնացին գոլ է խփել բրազիլական ակումբի կազմում և առաջինն է, ով աչքի է ընկել գոլով հինգ մայրցամաքներում՝ բոլորում, բացի Անտարկտիդայից:
Կեյսուկի Հոնդան, ով հունվարին տեղափոխվեց բրազիլական «Բոթաֆոգո», իր նորամուտը նշեց նոր թիմի մարզաշապիկով «Բանգուի» դեմ կայացած Կարիոկա լիգայի խաղում: Կիսապաշտպանը աչքի ընկավ 29-րդ րոպեին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը:
Հոնդան իր կարիերայի ամենաշատ գոլերը ակումբային մակարդակում խփել է ԲԿՄԱ-ի կազմում (28): Կիսապաշտպանը խփել է 26 գոլ ՝ ելույթ ունենալով հոլանդական «Վենլո» ակումբի կազմում: Մնացած գոլերը բաշխվել են հետևյալ կերպ ՝ «Նագոյա Գրամպուս» (13), «Պաչուկա» (13), «Միլան» (11), «Մելբուրն» (8) և «Բոտաֆոգո» (1): Նա 98 հանդիպում անցկացրել Ճապոնիայի հավաքականի կազմում և խփել 37 գոլ։
Ասիա- 🇯🇵Նագոյա Գրամպուս
Եվրոպա- 🇳🇱Վենլո, 🇷🇺ԲԿՄԱ, 🇮🇹Միլան, 🇳🇱Վիտես
Ավստրալիա և Օվկիանիա- 🇦🇺Մելբուրն
Հյուսիսային Ամերիկա- 🇲🇽Պաչուկա
Հարավային Ամերիկա- 🇧🇷Բոթաֆոգո
«Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան մեկնաբանել է իր նվաճումը, որը եզակի է դարձել համաշխարհային ֆուտբոլում:
«Շնորհակալություն աջակցության համար: Ես կշարունակեմ մարտահրավեր նետել ինքս ինձ: Եվ մի օր ես ցանկանում եմ խաղալ և գոլ խփել Անտարկտիդայում», – գրել է Հոնդան Twitter- ում:

🇳🇱 Եվրոպական միգուցե վերջին փորձը
Հոնդայի վերջին եվրոպական ակումբը եղել է հոլանդական «Վիտեսը», որի կազմում նա 1.5 ամիս է անցկացրել 2019-ի աշնանը: Հոլանդական ակումբի կազմում կիսապաշտպանը Հոլանդիայի առաջնության 4 հանդիպման է մասնակցել՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով: Սակայն Լեոնիդ Սլուցկու՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո, ֆուտբոլիստը ևս հետևեց իր ընկերոջ օրինակին․ մարզչի և ֆուտբոլիստի միջև ջերմ հարաբերություններ են դեռ Հոնդայի՝ ԲԿՄԱ-ում խաղալու տարիներից։
🇧🇷 Հոնդայամանիան Բրազիլիայում

Հունվարի 31-ին Ռիո դե Ժանեյրոյի «Բոտաֆոգոն» հայտարարեց Կեյսուկե Հոնդայի հետ պայմանագիր կնքելու մասին: Ավելին, այդ նորությունը ներկայացվել է շատ հետաքրքիր տեսանյութով՝ 8-բիթանոց Դենդի խաղի ոճով: Այս տեսանյութը հավաքել է ավելի շատ դիտումներ և մեկնաբանություններ՝ ակումբի այլ հրապարակուների համեմատ:
«Բոտաֆոգոն» հանրությանը ներկայացրեց թիմի նորեկ Կեյսուկե Հոնդային: Ճապոնացին նոր ակումբում ընտրել էր իր սիրելի 4-րդ համարը: Թե ինչպես ընդունեցին երկրպագուները Հոնդային, դա պարզապես պետք է տեսնել։
QUE MOMENTO! Honda sobe ao gramado e tem primeiro contato com a torcida mais apaixonado do mundo!
— Botafogo F.R. (@Botafogo) February 8, 2020
O JAPA É FOGÃO! 🔥🇯🇵⭐️ pic.twitter.com/2RC96hy0Yl
Վերջին տարիներին ոչ մի ֆուտբոլիստի շնորհանդես այդպես չէր անցկացվել Բրազիլիայում, ինչպես Հոնդայինը։ Ճապոնացի ֆուտբոլիստը դարձավ բրազիլական Ա Սերիայի ամենագլխավոր և սիրված աստղերից մեկը։
🇯🇵 Ֆուտբոլիստի երազանքը

2011 թվականի Ասիայի Գավաթի հաղթողը և աշխարհամասի լավագույն խաղացողն ունի մեկ շատ մեծ երազանք՝ հանդես գալ Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Միգուցե և Հոնդայի երազանքը իրականանա, չէ՞ որ նա անընդհատ փորձում է մնալ մեծ ֆուտբոլում, հիշեցնել իր մասին և հաշվի առնելով այն մեծ ներդրումը, որ նա ունեցել է ազգային հավաքականում, նրան կտան հնարավորություն՝ սամուրայների նոր սերնդի հետ միասին արկածներ որոնել տնային Օլիմպիական խաղերում․․․