«Բոթաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ, գրում է GloboEsporte-ն:
Բրազիլացիները ցանկանում են կիսապաշտպանին առաջարկել նոր պայմանագիր մինչև 2021 թվականի դեկտեմբեր: Նշենք, որ 33-ամյա ճապոնացու ներկայիս համաձայնությունը ուժի մեջ է մինչև այս տարվա վերջ:
Հիշեցնենք, որ վերջերս «Բոտաֆոգոյի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան դարձել է համաշխարհային ֆուտբոլում բացառիկ ցուցանիշի հեղինակ: 33-ամյա ճապոնացին գոլ է խփել բրազիլական ակումբի կազմում և առաջինն է, ով աչքի է ընկել գոլով հինգ մայրցամաքներում՝ բոլորում, բացի Անտարկտիդայից:
ArmSport-ը անդրադարձել է ճապոնացի ֆուտբոլիստին Միակը․ Անտարկտիդայից մինչև Օլիմպիական խաղեր նյութում։