«Բարսելոնան» տարբերակներ է փնտրում կիսապաշտպանությունն ուժեղացնելու համար և դիտարկում է դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու տարբերակը։
Կատալոնական ակումբի առաջնային տրանսֆերային նպատակներից մեկը «Սպորտինգի» 24-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մորտեն Յուլմանն է, հայտնում է ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Դանիացու տրանսֆերին հավակնում է նաև «Տոտենհեմը»։ Յուլմանն արդեն հրավիրվել է Դանիայի հավաքական։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։
Նշվում է, որ Յուլմանը կարող է կատալոնական ակումբ տեղափոխվել գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի հետ, որի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
























































